FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  438

Մաքսային գործառնությունների իրականացում առաջնահերթ կարգով.
1. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները, որոնք կատարվում են առաջին և երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորի կողմից, կատարվում են առաջնահերթ կարգով՝ Միության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխման վայրերում տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունների առկայության դեպքում.
2. Միության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխման վայրերում տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունների առկայության դեպքում մաքսային գործառնություններն առաջնահերթ կարգով կատարելը կազմակերպելու համար մաքսային մարմինները՝
    1) սահմանում են պաշտոնատար անձանց՝ այդ գործառնությունները կատարելու համար.
    2) նախատեսում են անդամ պետությունների պետական (մաքսային) սահմաններով ավտոմոբիլային անցակետերում առանձին երթևեկության գոտիներ առաջին կամ երրորդ տիպի վկայականներ ունեցող լիազորված օպերատորների համար, և այդ անցակետերի ցանկը տեղադրում են Ինտերնետ ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում.
3. Ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի կողմից կատարվում են առաջնահերթ կարգով, եթե՝
    1) ապրանքների հայտարարատուն առաջին կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորն է.
    2) մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են այն մաքսային ներկայացուցչի կողմից, որը առաջին կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատոր է: