FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  247

Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը մաքսային մարմնի կողմից.
1. Մաքսային մարմինն իրավունք ունի պետական սեփականությանը փոխանցված ապրանքներն անհատույց փոխանցելու շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին` Կառավարության որոշման հիման վրա: Սույն մասին համապատասխան՝ անհատույց փոխանցված ապրանքները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինները և կազմակերպությունները պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման նպատակով գրավոր դիմումը (նշելով Կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը և որոշման համարը) ներկայացնում են մաքսային մարմին, որի հիման վրա մաքսային մարմինը դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշման հիման վրա պետությանը հանձնված ապրանքները մաքսային մարմինների կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում անհատույց փոխանցվում են Կառավարության որոշմամբ նախատեսված պետական մարմնին կամ կազմակերպությանը.
3. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը ձևակերպվում է մաքսային մարմնի և ապրանքներն անհատույց ստացող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարների ստորագրած արձանագրությամբ, որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները: