Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 74 Արգելադրված գույքի թույլատրելի տնօրինումը. 1. Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդության հիման վրա իր որոշմամբ թույլատրում է պարտապանին սույն օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքից ոչ պակաս գնով վաճառել արգելադրված գույքը մինչև դրա հարկադիր աճուրդը սկսվելը՝ պայմանով, որ վաճառքի գինը կվճարվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին մինչև արգելադրված գույքը գնորդին հանձնելը (մինչև գնորդի սեփականության իրավունքի գրանցումը կամ հաշվառումը). 2. Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդության հիման վրա իր որոշմամբ թույլատրում է պարտապանին արգելանքի տակ գտնվող՝ սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորը վաճառել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին՝ վերջինիս հետ կնքված պայմանագրով սահմանված և արգելանքի կիրառման պահին գործող գնից ոչ պակաս գնով՝ պայմանով, որ պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը կվճարվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին մինչև գնորդի սեփականության իրավունքի գրանցումը. 3. Արգելադրված գույքի գրավառուն սույն օրենքով նախատեսված պայմանների պահպանմամբ իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված արտադատական կարգով իրացնելու գրավի առարկան՝ պայմանով, որ գրավով ապահովված պահանջների բավարարումից հետո իրացման գնի մնացորդը կփոխանցվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին. 4. Եթե արգելադրված գույքի օտարման վերաբերյալ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա այդ գույքը կարող է օտարվել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով՝ պայմանով, որ նշված օրենքով նախատեսված համարժեք փոխհատուցումը վճարվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, կամ վճարվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպոզիտ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 74 5. Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ թույլատրել պարտապանի արգելադրված գույքի բաժանումը կամ միավորումը վերջինիս պատկանող այլ գույքի հետ, եթե արգելադրված գույքի շուկայական արժեքը դրա հետևանքով չի նվազում. 6. Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ թույլատրել պարտապանի արգելադրված գույքը, բացառությամբ հարկադիր իրացման ներկայացված գույքի, դրամական հատուցման դիմաց օգտագործման հանձնելը, եթե՝ 1) գույքի օգտագործումը, հաշվի առնելով գույքի և օգտագործման բնույթի մասին թույլատրման պահին առկա տեղեկությունները, չի կարող նվազեցնել դրա շուկայական արժեքը, 2) օգտագործման դիմաց հատուցումն առնվազն ամենամսյա հաճախականությամբ վճարվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին. 7. Գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է դադարեցնել, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանները չպահպանվելու դեպքում դադարեցնում է իր թույլատրած օգտագործման իրավունքը։ Հարկադիր կատարողի որոշումը հիմք է օգտագործման իրավունքի դադարման գրանցման (հաշվառման) համար. 8. Սույն հոդվածի 6-րդ մասի հիման վրա թույլատրված օգտագործման իրավունքն օրենքի ուժով դադարում է արգելադրված գույքը սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի կողմից իրացվելու դեպքում՝ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի ծագման հետ միաժամանակ. 9. Արգելանքը խոչընդոտ չէ սույն հոդվածով նախատեսված գործարքների կնքման համար, իսկ սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պայմանների կատարումից հետո վերացվում է հարկադիր կատարողի որոշմամբ՝ սույն օրենքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով։ Սույն հոդվածի 1-4-րդ մասերի հիման վրա Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով բաշխման ենթակա չեն, քանի դեռ արգելադրված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը չի ծագել (գրանցվել, հաշվառվել). 10. Սույն հոդվածով սահմանված կանոնները և հարկադիր կատարողի որոշումները հիմք չեն արգելադրված գույքի տնօրինման այն սահմանափակումները վերացնելու համար, որոնք պայմանավորված չեն հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքով։ |