FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  167

Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը.
1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է`
    1) առողջության տևական քայքայում կամ 2) ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
    2) հղի կնոջ նկատմամբ,
    3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    4) անչափահասի նկատմամբ,
    5) առանձին դաժանությամբ,
    6) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,
    7) մի խումբ անձանց կողմից,
    8) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,
    9) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    10) շահադիտական դրդումներով,
    11) պատվերով,
    12) խուլիգանական դրդումներով,
    13) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
    14) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,
    15) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ 16) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: