FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  112

Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը.
1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի համապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը.
2. Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար այդ ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով.
3. Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցն ընդունելու հարցը որոշում է անհապաղ` անհրաժեշտության դեպքում լսելով դատավարության մասնակիցների կարծիքն առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը.
4. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լսելով կողմերի կարծիքը։