Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Լիազոր մարմնի լիազորությունները. 1. Լիազոր մարմինը` 1) Կառավարության անունից կնքում, փոփոխում կամ լուծում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը կազմակերպչի հետ. 2) վարում է շահագործողների ռեեստրը. 3) իրականացնում է ազատ տնտեսական գոտում կազմակերպչի և շահագործողի գործունեության վերլուծություն` չխոչընդոտելով նրանց գործունեությունը, այդ թվում` վերլուծություն կազմակերպչի` Կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման, շահագործողի սկզբնական հայտարարագրի կատարման նկատմամբ. 4) հետևում է ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի հաշվետվությունները և շահագործողների հերթական հայտարարագրերը ներկայացնելուն. 5) համագործակցում է այլ մարմինների հետ շահագործողի գործարար ծրագրով ներկայացված պարտավորությունների և հայտարարագրերի հավաստիությունն ուսումնասիրելու, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի պարտավորությունների և շահագործողների հայտարարագրերի կատարման մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու հարցում. 6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: |