Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 Գույքի արգելադրման տևողությունը. 1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը. 2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին. 3. Գրավառուի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գրավի առարկան իրացնելու նպատակով հանվում է արգելանքից, եթե այն չի հանդիսանում՝ 1) հանցագործության արդյունքում ստացված գույք. 2) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք. 3) տուժողին ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք վիճարկում են դատական կարգով: Գրավառուի պահանջները բավարարելուց և գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտային հաշվին: |