FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

article  17

Ռազմական դրության գործողության դադարեցումը.
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով: Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում ռազմական դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.
2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կիրառվում են միայն ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում և ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու: