Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59.1 Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը. 1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով. 2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որոնց կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝ սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձևով. 3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ. 4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով. 5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող կազմակերպությունների վրա: |