Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 530 Ապրանքներ ընտրելը. 1. Եթե պայմանագրով նախատեսված է գնորդի (ստացողի) կողմից ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ընտրելու իրավունք (525 հոդվածի 3-րդ կետ), գնորդը պարտավոր է ապրանքները զննել դրանք հանձնելու վայրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից. 2. Գնորդի (ստացողի) կողմից պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, ապրանքները չընտրելը մատակարարին իրավունք է տալիս հրաժարվել պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: |