Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 789 Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները. 1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա գիտեր կամ պետք է իմանար հանձնարարությունը դադարելու մասին. 2. Հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի վերացմամբ հանձնակատարին պատճառված վնասները հատուցելու համար, բացառությամբ այն պայմանագրի դադարման դեպքերի, որը նախատեսում է հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ. 3. Հանձնակատարի կողմից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի դադարեցմամբ հանձնարարողին պատճառած վնասները հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը հրաժարվել է այնպիսի պայմաններում, որոնցում հանձնարարողը զրկված է եղել իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ինչպես նաև, երբ հանձնակատարը հրաժարվել է այն պայմանագիրը կատարելուց, որը նախատեսում է նրա` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ: |