Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1029 Մասնակիցների կողմից ընդհանուր գործեր վարելը. 1. Ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել բոլոր մասնակիցների անունից, եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված չէ, որ գործերը վարում են համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակիցներ կամ բոլորը` համատեղ: Գործերը համատեղ վարելու դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու համար պահանջվում է բոլոր մասնակիցների համաձայնությունը. 2. Երրորդ անձանց հետ հարաբերություններում բոլոր մասնակիցների անունից գործարք կնքելու համար մասնակցի լիազորությունը հավաստվում է մնացած մասնակիցների կողմից նրան տրված լիազորագրով կամ համատեղ գործունեության պայմանագրով. 3. Երրորդ անձանց հետ հարաբերություններում մասնակիցները չեն կարող վկայակոչել մասնակիցների ընդհանուր գործերը վարելու հետ կապված գործարք կնքած մասնակցի իրավունքների սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ապացուցում են, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար այդպիսի սահմանափակման մասին. 4. Մասնակիցը, ով բոլոր մասնակիցների անունից կնքել է այնպիսի գործարքներ, որոնք կնքելու համար նրա իրավունքը սահմանափակված է, կամ գործարքներ է կնքել իր անունից` ի շահ բոլոր մասնակիցների, կարող է պահանջել հատուցելու իր կատարած ծախսերը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործարքները եղել են ի շահ բոլոր մասնակիցների: Այդպիսի գործարքների հետևանքով վնաս կրած մասնակիցները հատուցում պահանջելու իրավունք ունեն. 5. Մասնակիցներն ընդհանուր գործերին վերաբերող որոշումներն ընդունում են ընդհանուր համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով: |