FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները.
1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց.
2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով.
3. Լիազոր մարմինը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ: Ծանուցումը կամ ի լրումն ծանուցման տրամադրված տեղեկությունները կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  13

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 30-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար.
5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 30-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները նախաքննության՝ հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ.
6. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցումների և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունների քննարկման, իսկ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում՝ նաև կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո՝ 30-օրյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  13

7. Մաքսային մարմնի կողմից արժութային արժեքների կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի՝ մաքսային սահմանով տեղափոխման կասեցման մասին տեղեկանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարտավոր է մաքսային մարմնին տեղեկացնել կասեցման վերացման մասին կամ ծանուցում տրամադրել իրավապահ մարմնին: Ծանուցում տրամադրելու դեպքում լիազոր մարմինը տեղեկություններ է ներկայացնում կասեցված արժութային արժեքների կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապը հիմնավորելու վերաբերյալ: Ծանուցում տրամադրելու մասին լիազոր մարմինը անհապաղ տեղեկացնում է մաքսային մարմնին.
8. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն և լիազոր մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝
    1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև փողերի լվացմանը նախորդող՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համաձայնեցմամբ սահմանված ցանկում ընդգրկված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների թիվը և նկարագրությունը.
    2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքում առգրավված կամ արգելադրված գույքի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ առանձին գործերի.
    3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված այն քրեական վարույթների թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև դադարեցման պատճառները.
    4) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված և դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թիվն ու նկարագրությունը.
    5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական և արդարացման) թիվը, նշանակված պատիժները, ինչպես նաև բռնագրավված գույքի վերաբերյալ տեղեկություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  13

6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման քրեական վարույթներով միջազգային իրավական օգնության շրջանակներում ստացված և ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկություններ.
    7) լիազոր մարմնի կողմից չվերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի՝ օրենսդրությանը համապատասխանության հետ կապված ստուգումների, ինչպես նաև օրենսդրության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ.
    8) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների, ներկայացված հայցադիմումների և կայացված վճիռների թվի, ինչպես նաև արգելադրված և բռնագանձված գույքի վերաբերյալ տեղեկություններ: