Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 9 Ազգային մարմնի լիազորությունները. 1. Ազգային մարմինը` 1) ապահովում է շահերի բախման կառավարելիությունը. 2) ապահովում է կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը. 3) ապահովում է անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը. 4) ապահովում է պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը. 5) իրականացնում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն. 6) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը. 7) աջակցում է համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը. 8) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը. 9) աջակցում է կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը. 10) ուսումնասիրում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն. 11) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնում կարգավիճակը. 12) ուսումնասիրում է վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է վարձութային վկայական և դադարեցնում դրա գործողությունը. 12.1) ուսումնասիրում է ներդրումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար. 13) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: |