FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  106

Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը.
1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները (կիրառելիության դեպքում).
    1) նախազգուշացում` խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով (հանձնարարականներով) (այսուհետ` նաև նախազգուշացում).
    2) տուգանք.
    3) մասնագիտական որակավորումից զրկում.
    4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
    5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում.
2. Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք.
3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը չի բացառում միաժամանակ այլ ընթացակարգով նշանակված քրեական, վարչական, քաղաքացիական կամ պատասխանատվության այլ ձևերի կիրառման հնարավորությունը.
4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
5. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: