FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքի գործողության շրջանակները. Սույն օրենքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այդ թվում դրանց և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (բաժանմունքների), ներկայացուցչությունների վրա (այսուհետև` «բանկեր»), ինչպես նաև բոլոր այն ֆիզիկական, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` անձինք) վրա, որոնք սույն օրենքով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են ստացել կամ տեղեկացել են դրանց: Եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից այլ բան չի բխում, սույն օրենքում «բանկ» տերմինը ներառում է նաև Կենտրոնական բանկը` նաև օրենքով սահմանված պատասխանատվության առումով: Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից: