Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Ստուգումների նպատակը և անցկացման կարգը. 1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է. 1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա: Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին: Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց: Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող անձի կողմից շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման օրենսդրության, այդ թվում՝ ընդերքօգտագործման նախագծերի, պայմանագրերի, ծրագրերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական եզրակացության պահանջների և պայմանների կատարման կամ պահպանման նկատմամբ, չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների, բացառությամբ սննդամթերքի վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի ոլորտի համապատասխանության վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության ոլորտում օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող պարտավորությունների կատարման ստուգումների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց մոտ` արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման գործունեության մասով իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից և սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության կողմից առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին և դրանց պահման պայմաններին ներկայացվող պահանջների, ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սերմերի և տնկանյութի, սննդամթերքի անվտանգության, հրդեհապայթունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Չափագիտական վերահսկողություն կարող է իրականացվել նաև առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման. 4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները: Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա. 5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` քննիչը` պատճառաբանված որոշմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը: |