Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.3 Ապահովված իրավունքի առարկայի իրացումը. 1. Ապահովված պարտատերը կարող է արտադատական կարգով իրացնել ապահովված իրավունքի առարկան, եթե առկա է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը. 2. Ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնելու իրավունք ունեցող ապահովված պարտատերը երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկան իրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ պարտապանին պատկանող ապահովված իրավունքի առարկան կարող է իրացնել բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով ուղարկելուց անմիջապես հետո: Ապահովված պարտատերը բռնագանձման ծանուցման օրինակներն ուղարկում է նաև դատարան և կառավարչին. 3. Ապահովված իրավունքի առարկայի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ապահովված պարտատերը պատշաճ ձևով ծանուցում է կառավարչին ապահովված իրավունքի առարկայի իրացման օրվա և գնի, ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում` ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին. 4. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքն ավելի մեծ է ապահովված պարտատիրոջ պահանջից, ապա ապահովված պարտատերն ապահովված իրավունքի առարկան իրացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին, իսկ երրորդ անձ գրավատուին պատկանող ապահովված իրավունքի առարկայի իրացման դեպքում` երրորդ անձ գրավատուին. 5. Սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում կայացնելուց հետո արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջը քննվում է առանձին քաղաքացիական գործի շրջանակում: |