Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 36 Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը. 1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ. 2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան. 3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո` ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում: |