Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 Մասնակցի միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելը. 1. Մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության և անուիտետի պայմանագրի, ինչպես նաև փայերը մարելու և դրա արդյունքում ստացված միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին: Դիմումի ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տեղեկացնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին մարման պահանջի մասին և կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու դրա արդյունքում ստացված միջոցների փոխանցումը մասնակցի դիմումում նշված ապահովագրական ընկերությանը` անուիտետ գնելու նպատակով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում միջոցները ապահովագրական ընկերությանը չփոխանցելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չփոխանցված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի ներկայացնելու հետադարձ պահանջ տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով. 4. Ապահովագրական ընկերությունն իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրամական միջոցների ստացման և դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում: |