FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  19

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու դրա վարումը.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար՝ մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով: Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը կարող է օգտագործվել ապրանքների հարկման նպատակներով և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով.
2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը.
3. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից.
4. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի առնչությամբ պարզաբանումներն ընդունվում են Հանձնաժողովի կողմից.
5. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: Այդ նպատակներով Հանձնաժողովը՝
    1) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միջազգային հիմքի փոփոխությունների, ինչպես նաև այդ միջազգային հիմքի մեկնաբանության վերաբերյալ պարզաբանումների դիտանցում.
    2) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի և դրա պարզաբանումների համապատասխանեցումը դրա միջազգային հիմքին.
    3) անդամ պետությունների առաջարկով կատարում է փոփոխություններ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում և դրա պարզաբանումներում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  19

4) աղյուսակների տեսքով կազմում և անդամ պետությունների լիազորված պետական մարմիններ է ուղարկում տեղեկություններ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի՝ ապրանքային դիրքերի, ենթադիրքերի և ստորաենթադիրքերի մակարդակով համապատասխանության վերաբերյալ՝ դրա միջազգային հիմքի հերթական տարբերակին անցնելու դեպքում.
    5) պատրաստում և անդամ պետությունների լիազորված պետական մարմիններ է ուղարկում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկն ու դրան կից պարզաբանումները.
    6) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարման համար անհրաժեշտ այլ գործառույթներ.
6. Հանձնաժողովի կողմից Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը վարելու, այդ թվում՝ դրանում և դրա պարզաբանումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված պետական մարմինների՝ այդ հարցերով փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: