FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  311

Մաքսային հսկողության օբյեկտները. Մաքսային հսկողության օբյեկտներն են՝ սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները. «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ, «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ազատ շրջանառության մեջ բաց թողնված անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև ապրանքները, որոնք պահպանել են Միության ապրանքների կարգավիճակը Միության մաքսային տարածք դրանք հետադարձ ներմուծելիս, սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված ժամկետի ընթացքում. Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքները, եթե մաքսային մարմիններն ունեն տեղեկատվություն այն մասին, որ այդ ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվել և (կամ) Միության մաքսային տարածքում են գտնվում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտմամբ. մաքսային և այլ փաստաթղթեր, որոնք մաքսային մարմիններ ներկայացնելը նախատեսված է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այդ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները. անձանց, այդ թվում՝ լիազորված տնտեսական օպերատորների գործունեությունը, որը կապված է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային գործի բնագավառում ծառայությունների մատուցման հետ կամ իրականացվում է առանձին մաքսային ընթացակարգերի շրջանակներում. կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը), որոնք նախատեսված են որպես ժամանակավոր պահպանման պահեստներ, մաքսային պահեստներ, ազատ պահեստներ, անմաքս առևտրի խանութներ օգտագործելու համար կամ օգտագործվում են որպես այդպիսին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ապրանքների օգտագործման համար նախատեսված կամ ապրանքների ժամանակավոր պահպանման համար օգտագործվող, ինչպես նաև որպես մաքսային հսկողության գոտիներ օգտագործելու համար նախատեսված կամ որպես այդպիսին օգտագործվող: