FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Փոխկապակցման վճարների հիմքում ընկած սկզբունքները.
1. Փոխկապակցման վճարներն են`
    1) այն վճարները, որոնց հաշվին ծածկվում են փոխկապակցված ցանցերի ծախսերը.
    2) ցանցի սարքավորումների, շենքերի և շինությունների և գծի ենթակառուցվածքի վարձակալության վճարները, եթե փոխկապակցման պայմանագրի կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել.
    3) փոխկապակցված ցանցերի ընթացիկ անբաժանելի համատեղ աշխատունակությունն ապահովելուն ուղղվող վճարները.
    4) փոխկապակցված ցանցերի միջև ուղարկվող ծավալների փոխադարձ ուղղորդմանը, միացման-անջատմանը և ազդակների հաղորդմանն առնչվող վճարները.
    5) մատուցվող լրացուցիչ ծառայությունների դիմաց վճարները.
2. Փոխկապակցման կամ դրա բաղադրիչների դիմաց վճարները սահմանվում են՝
    1) տվյալ ծառայության կամ բաղադրիչի` ծառայության ընդհանուր տևողության երկարաժամկետ կուտակային ծախսերի և ապագայում նախատեսվող ծախսերի ողջամիտ տեղաբաշխման հիման վրա, որը ներառում է`
    ա) հավասար փոխկապակցում ապահովելու ուղղությամբ կրած ծախսերը,
    բ) ցանցերի փոխկապակցման նկատմամբ սահմանված պահանջների կատարումից բխող ծախսերը,
    գ) կապիտալի ողջամիտ ծախսերը.
    2) ապագայում նախատեսվող ծախսերի ողջամիտ տեղաբաշխում: Ծառայությունների կամ բաղադրիչների միջև ծախսերի բաշխումը պետք է համահունչ լինի ծախսերի վերագրման և բաշխման` 32-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներին: Անկախ սույն հոդվածի մյուս դրույթներից, սույն պարբերության համաձայն սահմանված դրույքաչափերը չպետք է գերազանցեն այն մեծությունը, որն անհրաժեշտ է սույն պարբերության մեջ նշված ծախսերը ծածկելու համար.
3. Գերիշխող օպերատորները պարտավոր են հաշվարկել փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարները հետևյալ հիմնարար սկզբունքներին համապատասխան`
    1) ծախսերը պետք է կրի (կրեն) այն օպերատորը կամ օպերատորները, որի (որոնց) գործունեությունն առաջացնում է տվյալ ծախսերը.
    2) ոչ ընթացիկ ծախսերը պետք է հատուցվեն ոչ ընթացիկ վճարների միջոցով, իսկ ընթացիկ ծախսերը պետք է հատուցվեն ընթացիկ վճարների միջոցով.
    3) օգտագործումից կախված չտատանվող ծախսերը պետք է հատուցվեն հաստատագրված վճարների հաշվին, իսկ օգտագործումից կախված տատանվող ծախսերը` օգտագործման վրա հիմնված վճարների միջոցով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

4) ծախսերը պետք է ներառեն վերագրելի գործառնական ծախսերը և ամորտիզացիան, ինչպես նաև ողջամիտ եկամտաբերություն ստանալու համար նախատեսվող որոշակի գումար.
    5) փոխկապակցման գինը չպետք է ներառի ընդհանուր ծախսերի հատուցման արժեքը.
    6) եթե Կարգավորողն անկարող է ստանալ ծախսերի մասին տեղեկություններ, որոնք ողջամտորեն բավարար են, վերաբերելի և արժանահավատ, ապա նա կարող է հաշվի առնել համեմատելի միջազգային ցուցանիշները: Կարգավորողը կարող է լրացուցիչ կանոնակարգեր սահմանել, որոնցով կկարգավորվեն այն գները, որոնք գերիշխող օպերատորը կարող է գանձել փոխկապակցման ծառայությունների դիմաց.
    7) հանրային խորհրդակցությունից հետո Կարգավորողը կարող է ընդունել փոխկապակցման ծառայությունների վճարները կարգավորող լրացուցիչ կանոններ.
4. Գերիշխող օպերատորների կողմից սահմանված` փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարները պետք է լինեն թափանցիկ և հրապարակային: Վճարների բաղադրիչները պետք է հստակորեն առանձնանան, իսկ ծախսերի հաշվարկի մեթոդները հրապարակվեն.
5. Գերիշխող օպերատորի փոխկապակցման ծառայությունների վճարները պետք է կախված չլինեն հաղորդակցությունը ստեղծող կամ սահմանափակող հաղորդակցության ցանցի կամ փոխկապակցման կետի միջոցով հաղորդելու տեսակից, բացառությամբ եթե ցանցի կամ հաղորդման տեսակը ազդում է փոխկապակցման ծառայության տրամադրման արժեքի վրա.
6. Փոխկապակցման և փոխկապակցման ծառայությունների վճարների և սույն հոդվածի պահանջների համապատասխանությունն ապացուցելու պարտավորությունը կրում է գերիշխող օպերատորը: Ծախսերի վերաբերյալ բավարար տվյալների դեպքում որպես հիմք կարող են ընդունվել միջազգային չափորոշիչները.
7. Գերիշխող օպերատորը, որը փոխկապակցում է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը մեկ այլ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ, պարտավոր է իր վճարների հաշվարկների և ծախսերի մեթոդով ինքնարժեքի հաշվառման համակարգը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին` Կարգավորողի կողմից սահմանված ժամկետներում: Մինչև այդ Կարգավորողը կարող է որպես հիմք ընդունել միջազգային չափորոշիչները` հանրային խորհրդակցությունից հետո միակողմանիորեն սահմանելով փոխկապակցման դրույքաչափերը: