FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  340

Հարկային ստուգումների հարցերը և ստուգվող ժամանակաշրջանները.
1. Համալիր հարկային ստուգման հարցերը ներառում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերի.
1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են այդ մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման և դրա արդյունքում շահութահարկի և բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ամբողջականության ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ համալիր հարկային ստուգման հարցերի.
2. Համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է`
    1) հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների ներկայացման ժամկետները լրացած և համալիր հարկային ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները.
    2) հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն չնախատեսող կամ մինչև հաշվետու ժամանակաշրջանն սկսելը հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն նախատեսող հարցերի գծով՝ հարկային ստուգմամբ չստուգված բոլոր ժամանակաշրջանները մինչև ստուգման ավարտը.
2.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկների, վերահսկվող գործարքների մասին ծանուցումը ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների, ինչպես նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ներկայացման ժամկետները լրացած և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները.
3. Սույն բաժնի կիրառության իմաստով`
    1) համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում տվյալ հարցով ստուգված ժամանակաշրջանի ավարտի օրվան հաջորդող օրը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  340

2) եթե համալիր հարկային ստուգմամբ չստուգված ժամանակաշրջանում հարկ վճարողի մոտ իրականացվել են թեմատիկ հարկային ստուգումներ, ապա թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված հարցով ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում տվյալ հարցով ստուգված ժամանակաշրջանի ավարտի օրվան հաջորդող օրը.
    3) եթե հարկ վճարողի մոտ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգում չի անցկացվել, ապա ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում կազմակերպության պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրը.
    4) հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության նոր պահանջներ ուժի մեջ մտնելու դեպքում ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում համապատասխան իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրը.
    5) համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հարցերով ստուգվող վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերով` ստուգման ավարտի օրը.
4. Վերստուգման դեպքում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են նախկինում նույն տեսակի համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանակաշրջանների հարցերը.
5. Թեմատիկ հարկային ստուգման հարցերը ներառում են Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջներին դրանց կատարման համապատասխանության մասով: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում նույն հարցով նախորդ համալիր հարկային կամ թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանին հաջորդող օրը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում ստուգման ավարտի օրը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  340

6. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և (կամ) անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա կամ հարկ վճարողի առաջարկությամբ ստուգման հարցերը կարող են փոփոխվել կամ լրացվել նոր հարցերով կամ ստուգվող ժամանակաշրջանները կարող են լրացվել նոր ստուգվող ժամանակաշրջաններով՝ հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման մասին հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացնում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում նոր լրացված հարցի կամ ստուգվող ժամանակաշրջանի ստուգման սկիզբ է համարվում հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հանձնելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, իսկ թեմատիկ հարկային ստուգումների դեպքում՝ հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հանձնելու օրը, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները: