Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. Սահմանային գոտում (շերտում) և պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերն իրավունք ունեն` ա) տեղաբաշխել սահմանապահ վերակարգեր և իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տեղանքի ցանկացած հատվածում. բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողամասերի սեփականատերերից պահանջել իրենց խնդիրների իրականացման համար տրամադրելու այդ հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սահմանապահ վերակարգերի ու տրանսպորտային միջոցների շարժի ճանապարհներ, ինչպես նաև ցանկապատերի և ուրիշ արգելափակոցների վրա միջանցքների ստեղծում և ապահովում). գ) սահմանապահ վերակարգերի միջոցով ուղեկցել մարդատար և ապրանքատար գնացքներ, տրանսպորտային այլ միջոցներ. դ) օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն: Զննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց` սահմանապահ զորքերի կողմից պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ վնաս պատճառած անձը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. ե) օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրված հողամասերում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել ու օգտագործել տեխնիկա և սպառազինություն. զ) իրականացնել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմն ու պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում` օրենքով սահմանված կարգով և ժամկետով. է) զննության ենթարկել և անհրաժեշտության դեպքում վերցնել ձերբակալվածների մոտ եղած իրերն ու փաստաթղթերը: Վարչական ձերբակալման և ձերբակալվածների իրերը վերցնելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 ը) վարչական ձերբակալման ենթարկված կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա այլ անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինություններում: Անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են պահվել ազգային անվտանգության և ներքին գործերի մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում. թ) անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ և նրանցից ստանալ բացատրություններ պետական սահմանի ապօրինի հատման, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման` նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով. ժ) պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը. ժա) շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ որոշել պետական սահմանի անցման կետերում ուղևորների ու բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի (կայանման) վայրերն ու տևողությունը. ժբ) օրենքով սահմանված կարգով առգրավել սահմանային վերահսկողության ժամանակ հայտնաբերված` պետական սահմանով ապօրինի փոխադրվող զենքը, ռազմամթերքը, թմրանյութերը, տարադրամը, արժեքավոր իրերն ու ապրանքները. ժգ) սահմանային որոնում (օպերացիա), օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, ինչպես նաև արգելել քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին տեղամասեր, նրանց պարտադրել մնալ այնտեղ կամ լքել այդ տեղամասերը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով սահմանապահ զորքերի հրամանատարին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 ժդ) պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին իրական սպառնալիք ծագելու դեպքում, տեղեկացնելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին, ժամանակավորապես սահմանափակել աշխատանքների կազմակերպումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կատարվող աշխատանքների, պաշտպանական նշանակության աշխատանքների և այն միջոցառումների, որոնք կապված են տարերային աղետների հետևանքների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխման հետ. ժե) պետական սահմանը և դրա ռեժիմը խախտողներին հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք գործել քաղաքացիների բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելանքները վերացնելու միջոցով: Եթե վերոհիշյալ գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է համապատասխան դատախազին. ժզ) ծառայողական նպատակներով անարգել օգտագործել կապի միջոցները, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումները հետ մղելիս, որոնողական միջոցառումներ իրականացնելիս, հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածվող անձանց տեղափոխելիս օգտագործել կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհրաժեշտության դեպքում` նաև քաղաքացիների տրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ. ժէ) իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական միավորումներից և այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված է տեղեկատվության ստացման հատուկ կարգ. ժը) պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն և այդ նպատակներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել տեղեկատվական համակարգերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 ժթ) առաջարկություն ներկայացնել պետական մարմիններ, կազմակերպություններ` օրենքով սահմանապահ զորքերի վարույթին վերաբերող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների վերացման մասին. ի) խրախուսել պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկած քաղաքացիներին. իա) սույն օրենքով նախատեսված կարգով գործադրել զենք, մարտական տեխնիկա, հատուկ միջոցներ և ծառայողական շներ. իբ) պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով իրենց իրավասության սահմաններում իրականացնել հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն. իգ) վերահսկել բնակչության շրջանում պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի կանոնների պահպանումը. իդ) օրենքով իրենց վարույթին վերաբերող գործերով կատարել հետաքննություն. իե) իրականացնել այն իրավախախտումների կանխարգելումը, որոնց դեմ պայքարը գտնվում է սահմանապահ զորքերի իրավասության սահմաններում. իզ) մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների գործունեությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել սահմանային որոնում (օպերացիա). իէ) կատարել օդանավի կամ թռչող սարքի զննում, եթե դա չի պատասխանել հարցման ազդանշաններին, գտնվել է օդային միջանցքներից դուրս, խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում: Օդանավի կամ թռչող այլ սարքի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ սարքի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղևորների և բեռների փաստաթղթերի ստուգումը. իը) օդանավի կամ թռչող այլ սարքի զննումից հետո դրան թույլատրել կամ շարունակել թռիչքը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում` սահմանված կանոնների պահպանմամբ, կամ առաջարկել հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ դա կալանել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 իթ) արգելել օտարերկրյա պետության այն օդանավի կամ թռչող այլ սարքի անձնակազմի և ուղևորների` օդանավից կամ թռչող այլ սարքից դուրս գալը, որը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական կանոնների խախտումներ. լ) օդանավից կամ թռչող այլ սարքից իջեցնել և ձերբակալել քրեական պատասխանատվության ենթակա անձանց, վերջիններին հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Սահմանապահ զորքերը սույն հոդվածով իրենց տրված իրավունքները կարող են օգտագործել նաև սահմանային գոտուց դուրս` Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան մարմինների հետ համատեղ սահմանախախտներին հետապնդելիս: |