FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`
    ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, միջին նորոգման (նորոգման), պահպանման ծրագրերը.
    բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.
    գ) իր իրավասության սահմաններում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կահավորանքին ներկայացվող պահանջներին համապատասխան, համաձայնություն է տալիս ճանապարհի առանձին տեղամասերում ճանապարհային կահավորանքի տեղադրման համար.
    դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման), պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.
    ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման), պահպանման աշխատանքների նկարագիրը.
    է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները.
    ը) հսկողություն է իրականացնում իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների պայմանագրերի կատարման նկատմամբ.
    թ) իր իրավասության սահմաններում ընդունում է ճանապարհային ենթակառուցվածքի և ճանապարհային անվտանգության ոլորտները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ժ) մշակում և հաստատում է իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը.
    ժա) մշակում է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը․ ժբ) իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարումը, ճանապարհների տեխնիկական վիճակի գնահատումը, տվյալների հավաքումը, վերլուծությունը: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը.
    ժգ) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
    ժդ) իրականացնում է ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորումը.
    ժե) ապահովում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը՝ սույն օրենքին, ճանապարհային անվտանգության ստանդարտներին, շինարարական նորմերին, տեխնիկական կանոնակարգերին և ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան.
    ժզ) ուսումնասիրում և վերլուծում է ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խմբի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բնագավառում ի հայտ եկած կարիքները, ինչպես նաև ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով երթևեկության տարբեր մասնակիցների խմբերի վարքագծի բարելավման ուղղությամբ այլ իրավասու մարմինների հետ համատեղ մշակում և իրականացնում է կրթական և իրազեկման արշավներ.
    ժէ) իրականացնում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը․ ժը) իրականացնում է ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտություններ ու զննություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ճանապարհային ցանցի անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ժթ) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման նպատակով կազմում է ճանապարհային անվտանգության ռիսկերի վրա հիմնված առաջնահերթ գործողությունների տարեկան ծրագիր և իր իրավասության սահմաններում իրականացնում է ռիսկերի կրճատման միջոցառումներ.
    ի) իրականացնում է թունելների անվտանգության գնահատումը, մշտադիտարկումը և այդ պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը.
    իա) թունելների անվտանգության ապահովման նպատակով մշակում է վթարների արագ արձագանքման միջոցառումների ծրագիր.
    իբ) սահմանում է թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը.
    իգ) ապահովում է թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը և դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն, ինչպես նաև առաջարկություններ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.
    իդ) ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշների հավաքման, դրանց հետևանքով տուժած (մահացած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած) անձանց վերաբերյալ տվյալները հաշվառող, ինչպես նաև դրանց հաշվառման վիճակագրական տվյալների վերլուծությունն իրականացնող պետական շահագրգիռ մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կրած վնասների միջին հանրային ծախսերի հաշվարկ և վերլուծություն: Ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հավաքման, դրանց հետևանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման և վերլուծության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    իե) սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները: