FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  439

Ապրանքների ժամանակավոր պահպանության առանձնահատկությունները լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում).
1. Ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել երկրորդ կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորի այն կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում), որոնք համապատասխանում են սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նախատեսված պահանջներին.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը) համարվում են մաքսային հսկողության գոտի.
3. Լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) թույլատրվում է ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների հետ այլ ապրանքների պահպանումը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով.
4. Սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը չի թույլատրվում՝ մինչև սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան, վկայականի գործողությունը վերսկսելը: