FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  55

Ապաստանի հայցի վերաբերյալ սկսված գործընթացի կասեցումը, կարճումը և վերսկսումը.
1. Լիազոր մարմինը կասեցնում է ապաստան տրամադրելու գործընթացը, եթե`
    1) ապաստան հայցողը չի ներկայանում հարցազրույցի` սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցագրի համաձայն և մեկ ամսվա ընթացքում չի ներկայացնում հարցազրույցին չներկայանալու հիմնավոր պատճառները, կամ հրաժարվում է համագործակցել լիազոր մարմնի հետ` ապաստանի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. 2. Ապաստանի տրամադրման գործընթացը կարող է վերսկսվել, եթե տվյալ օտարերկրացին ապաստանի տրամադրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմում է լիազոր մարմին` հիմնավորելով վերջինիս հետ չհամագործակցելու պատճառները.
3. Լիազոր մարմինը կարճում է ապաստանի տրամադրման գործընթացը, եթե`
    1) ապաստան հայցողը գրավոր հրաժարվում է լիազոր մարմնին իր ներկայացրած ապաստանի հայցից.
    2) վարչական վարույթը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն կասեցնելուց հետո ապաստան հայցողը վարույթի կասեցման մասին որոշումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, չի ներկայացնում լիազոր մարմնի հետ չհամագործակցելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմնավորումը.
    3) գոյություն ունի միևնույն ապաստան հայցողի միևնույն հիմքերով ապաստանի հայցի վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.
4. Ապաստանի ընթացակարգի կասեցման, կարճման և վերսկսման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով: