FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  170

Հայցի առարկան և հիմքը փոփոխելը.
1. Հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը.
2. Սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը.
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով.
4. Առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ.
5. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից.
6. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  170

7. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկում, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել: