FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը.
1. Վճռի, այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում։ Որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից.
2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
    1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման ամսաթիվը, վայրը և վերաքննիչ դատարանի կազմը,
    2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման ամսաթիվը, այն կայացրած առաջին ատյանի դատարանի անվանումը և դատավորի անունը և ազգանունը,
    3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
    1) գործի դատավարական նախապատմությունը՝ հաշվի առնելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը,
    2) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները,
    3) անհրաժեշտության դեպքում նշում առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.
5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
    1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`
    ա. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք չեն վիճարկվել,
    բ. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին,
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,
    դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը.
    3) սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
    4) սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.
    5) եզրահանգումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակի, ապացուցման ենթակա փաստերի շրջանակի, ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.
    6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը.
6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
    1) վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը,
    2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը,
    3) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները,
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

գ. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ առաջին ատյանի դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
    դ. այն փաստերը, որոնք չի հաստատել առաջին ատյանի դատարանը, և դրանք չհաստատելը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում.
    2) եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
    ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
    բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  381

4) վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու դեպքում՝ կիրառված հայցի ապահովման և վճռի կատարման ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին եզրահանգումները,
    5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում՝ նշում՝ որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
    6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը.
7. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները.
8. Վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, իրավունք ունի վերսկսելու բողոքի քննությունը միայն մեկ անգամ.
9. Բողոքի քննությունը վերսկսելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են բողոքի քննության ժամանակը և վայրը.
10. Սույն հոդվածով սահմանված պահանջները կիրառելի են առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշման նկատմամբ, եթե այլ բան չի բխում համապատասխան միջանկյալ դատական ակտի էությունից: