Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 Հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների տևողությունը. 1. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքը կիրառվում է այն չափով և պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վնաս պատճառող գնագցմանը և (կամ) լրավճարմանը հակազդելու համար. 2. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը դադարեցվում է ամենաուշը 5 տարի հետո՝ հաշված այդ միջոցի կիրառման օրվանից կամ սույն օրենքի 66-րդ հոդվածի համաձայն կատարված վերջին դադարեցման կամ միջանկյալ վերաքննության օրվանից, եթե այդ վերաքննությունն ընդգրկել է ինչպես գնագցման և (կամ) լրավճարման, այնպես էլ վնասի քննությունը: Հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառման դադարեցումից առնվազն 90 օր առաջ լիազոր մարմինը նախատեսվող դադարեցման մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում: |