Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Պետական մարմնի ղեկավարը և ղեկավարման լիազորությունները. 1. Պետական մարմնի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով և պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված` պետական մարմնի գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան, ղեկավարում է պետական մարմնի գործունեությունը. 2. Պետական մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու են պետական մարմնի ղեկավարի տեղակալը (օրենքով նախատեսված դեպքերում` կոլեգիալ մարմնի անդամները), գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, պետական մարմնի ղեկավարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը, ռեֆերենտը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի. 3. Պետական մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Պետական մարմնի ղեկավարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը. 5. Պետական մարմինն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է. 6. Պետական մարմնի ղեկավարի որոշմամբ առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել պետական մարմնի ղեկավարին, ինչպես նաև պետական մարմնի ղեկավարի տեղակալին, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի. 7. Պետական մարմնի ղեկավարի հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 13. Պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Օրենքով սահմանված դեպքում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին փոխարինող առաջին տեղակալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 8. Պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, պետական մարմնի ղեկավարի տեղակալին և գլխավոր քարտուղարին հանձնարարականներ և ցուցումներ տալիս է պետական մարմնի ղեկավարը: Պետական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանձնարարականները կարող են փոխանցել իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր քարտուղարը. 9. Պետական մարմնի ղեկավարը կատարում է պարտականությունների բաշխում իր խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի և ռեֆերենտի միջև: Պարտականությունների բաշխումն իրականացվում է՝ բացառելով կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) գրասենյակի գործառույթների իրականացման կրկնությունը և (կամ) զուգորդումը, ինչպես նաև բնագավառների, գործառույթների կառուցվածքային ստորաբաժանման, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքի. 10. Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն. 11. Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում պետական մարմնի ղեկավարի օգնականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների կատարումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն. 12. Պետական մարմնի ղեկավարը` 1) պատասխանատու է պետական մարմնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 3) իրականացնում է պետական մարմնի ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը. 4) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. 5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները. 7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ. 8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները. 9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները. 10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները. 11) լսում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր: |