FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  8

Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողները և փախստականները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ ու փախստականներ՝ սույն օրենքի իմաստով ապաստան հայցող կամ փախստական երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողներ, որոնք ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձևերի զոհեր.
    2) առանց ուղեկցողի երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում չի ուղեկցում նրա մասին հոգ տանող որևէ չափահաս անձ.
    3) ընտանիքից անջատված երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում ուղեկցում է չափահաս անձ, սակայն երեխան անջատված է ծնողներից կամ նրա մասին օրենքի կամ սովորույթի հիման վրա հոգ տանողից.
2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ու փախստականների, առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ.
3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխային և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը պետք է աջակցի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղավորման և խնամքի ապահովման հարցում՝ հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, ազգականների առկայությունը և երեխայի շահերից բխող այլ հանգամանքները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրա համար սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  8

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն ապաստան հայցող առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց կամ փախստականների հարցերի հետ, իրենց իրավասության շրջանակներում պետք է աջակցեն նրանց՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ վիճակը և առավելագույնս ելնելով նրանց շահերից: