Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ. Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է: Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ: Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել` ա) հուշարձանի պահպանության գոտին. բ) կառուցապատման կարգավորման գոտին. գ) լանդշաֆտի պահպանման գոտին: Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերը, որոնք ծանրաբեռնված չեն այլ անձանց որևէ տեսակի իրավունքներով, բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների, օրենքի ուժով դասվում են հատուկ պահպանվող նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին և ունեն այդ հողերի համար սահմանված օգտագործման և իրավական հատուկ ռեժիմ: Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները տեղորոշվում են լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հատակագծերի կազմման միջոցով և ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր: Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու և պատմամշակութային հնավայրերի հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |