Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝ 1) մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը. 2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը. 3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը. 4) մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը. 5) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը. 6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը. 7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը. 8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը: |