FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  113

Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող գործարքների անվավերությունը. Ջրային ռեսուրսների նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սեփականության, ջրային հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ջրային հարաբերություններում վճարների սկզբունքների խախտմամբ կնքված գործարքներն անվավեր են։ Սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունքի ձեռքբերման, դրա փոխանցման, օգտագործման հանձնման կամ այլ ձևով փոխանցման, ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման և պահպանման, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման, ջրերի վրա վնասակար ներգործություն առաջացնող, ՀՏԿ-ների անվտանգությանը վնասող, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ կնքված այլ գործարքներն անվավեր են։ Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: