FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  160

Դատավորի լիազորությունների դադարումը.
1. Դատավորի լիազորությունները դադարում են, եթե`
    1) նա հրաժարական է ներկայացնում.
    2) լրացել է նրա 65 տարին.
    3) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
    4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
    5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
    6) նա մահացել է.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու օրվանից.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարում են համապատասխան հանգամանքի առկայությունն արձանագրելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունման օրվանից.
8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերի, ինչպես նաև դրանց վերացման վերաբերյալ տեղեկությունները անհապաղ փոխանցում են Բարձրագույն դատական խորհրդին:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  160

9. Բարձրագույն դատական խորհուրդը վերանայում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշումը սույն օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված հիմքերի ի հայտ գալու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող համապատասխան վճիռը, դատավճիռը բեկանվելու և փոփոխվելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքերում և որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր հաստիք չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: