Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 140 Բժշկական հսկողությունը. 1. Բժշկական հսկողությունը հանրության համար վտանգ ներկայացնող անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելն է հիվանդանոցային հսկողություն կամ բուժում ապահովելու նպատակով. 2. Բժշկական հսկողությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է անվտանգության այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից բժշկական հսկողության կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը. 3. Բժշկական հսկողության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները: |