Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 368 Դատաքննություն նշանակելը. 1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին. 2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով` 1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը. 2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը. 3) լուծվում է խափանման միջոցի հարցը. 4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը. 3. Վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում. 4. Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին: |