Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը. 1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում. 5) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով. 6) զբաղեցրած պաշտոնից ազատում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից: Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ. 5. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից. 6. Կարգապահական տույժը պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում. 7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ. 8. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ: Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը. 9. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող: |