Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 794 Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում. 1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն չի կրում վերջինիս հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման երաշխավորությունը (դելկրեդերե). 2. Երրորդ անձի կողմից գործարքը չկատարելու դեպքում կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին, հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև, պահպանելով պահանջի զիջման կանոնները (397-404 հոդվածներ), կոմիտենտի պահանջով նրան փոխանցել նման գործարքից բխող իրավունքները. 3. Սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա` գործարքով կոմիտենտի իրավունքների զիջումը թույլատրվում է անկախ երրորդ անձի հետ կոմիսիոների այն համաձայնությունից, որն արգելում կամ սահմանափակում է նման զիջումը: Դա կոմիսիոներին չի ազատում երրորդ անձի հանդեպ արգելման կամ սահմանափակման համաձայնության խախտման հետ կապված իրավունքի զիջման համար պատասխանատվությունից: |