FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  14

Կինոռեեստրը, ֆիլմի պահպանությունը և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքները.
1. Ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները ազգային մարմինը հավաքում և գրանցում է կինոռեեստրում՝ Կառավարության սահմանած կարգով.
2. Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Կառավարության սահմանած կարգով.
3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց: