FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) հաշմանդամություն ունեցող անձ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
    2) միջավայրային արգելքներ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
    3) անձի ֆունկցիոնալության գնահատում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշելու նպատակներով.
    4) ֆունկցիոնալության գնահատման համակարգ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջությունը.
    5) անձի ֆունկցիոնալության սահմանափակում՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը.
    ա. մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ՖՄԴ) «s» ծածկագրեր)՝ մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները,
    բ. oրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)՝ օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան (մտավոր) ֆունկցիաները),
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

գ. գործունեություն և մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)՝ սովորելու և գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքները կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար՝ խաղալու) և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն,
    դ. միջավայրային գործոններ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
    6) ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով մշակված փաստաթուղթ, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը.
    7) ուղեգրում՝ անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ենթակա լինելու հավաստում, որից հետո տրվում է ուղեգիր․ 8) ամփոփագիր՝ ներկայացված բժշկական փաստաթղթերի, Կառավարության որոշմամբ սահմանված ինքնագնահատման հարցաշարի և այլ տեղեկատվության հիման վրա մշակված՝ անձի ֆունկցիոնալության նկարագիր․ 9) դիտարկում՝ տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն․ 10) դիտարկվող սուբյեկտ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը ներգրավված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին) աշխատակիցներ, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողով կամ հանձնաժողովի անդամ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն.
    11) դիտարկվող օբյեկտ՝ կոնկրետ անձի կապակցությամբ իրականացված ֆունկցիոնալության գնահատում: