Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 30 Դիտորդական առաքելության իրավունքը. 1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` 1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր. 2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Սույն մասում նշված կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` 1) Հանրապետության նախագահը. 2) Ազգային ժողովի նախագահը. 3) վարչապետը. 4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում. 4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 30 5. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը. 6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այցելուի կարգավիճակ ունեցող անձանց կարող է ուղեկցել թարգմանիչ։ |