FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  19

Հայաստանի Հանրապետության օդանավերը ռեգիստրից հանելը.
1. Օդանավը հանվում է Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից կամ դրա հավելվածից՝
    1) օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա.
    2) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներին.
    3) եթե օդանավը գրանցվել է որպես ռազմական օդանավ.
    4) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են.
    5) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը կոմիտեի սահմանած ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը.
    6) եթե օդանավը հանվել է շահագործումից կամ դուրս է գրվել.
2. Եթե Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից` առանց գրավառուի գրավոր համաձայնության.
3. Կոմիտեն սահմանում է օդանավերի ապագրանցման և պիտանիության արտահանման վկայականներ (սերտիֆիկատներ) տալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված օդանավի պիտանիության արտահանման վկայականների (սերտիֆիկատների) ճանաչման կարգը: