FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  35.2

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝
    1) արբիտրաժային հաստատության անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, վճիռը կայացրած արբիտրաժի վայրը և կազմը.
    2) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
    3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
    4) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման մասին պահանջը.
2. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման դիմումին կից ներկայացվում են՝
    1) արբիտրաժային տրիբունալի վճիռը.
    2) արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացված դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթը.
3. Ի թիվս սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կարող են սահմանվել նաև դիմումին ներկայացվող այլ պահանջներ.
4. Սույն հոդվածով կամ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին: