FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  39

Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումը և ղեկավարումը.
1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումն իրականացնում է Պաշտպանը: Պաշտպանը՝
    1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, ապահովում է դրանց առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացումը.
    2) արձակում է պարտադիր կատարման ենթակա հրամաններ, հանձնարարականներ, ընդունում որոշումներ.
    3) հաստատում և փոփոխում է Պաշտպանի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը.
    4) հաստատում և փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.
    5) նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
    6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները և գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.
    7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը.
    8) քաղաքացիական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում կամ տրամադրում է արձակուրդ. 8․1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և լիազորությունների շրջանակը.
    9) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
    10) իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.
2. Քարտուղարության ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը։ Գլխավոր քարտուղարը՝
    1) օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  39

2) նշանակում և պաշտոնից ազատում է քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
    3) ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը և ամփոփումը.
    4) իրականացնում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
    5) վարում է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերը.
    6) ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
    7) ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
    8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.
3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարը`
    1) ապահովում է ստորաբաժանման նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
    2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
    3) իր պատասխանատվության ոլորտներում վերահսկողություն է իրականացնում Պաշտպանի հանձնարարականների կատարման նկատմամբ, արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում Պաշտպանին.
    4) Պաշտպանի հաստատած կարգով ապահովում է ստորաբաժանման պատասխանատվության ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.
    5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
    6) հանդիսանում է Պաշտպանի ներկայացուցիչը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
    7) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխարինում է Պաշտպանին.
    8) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ իրականացնում է Պաշտպանի պատվիրակած լիազորությունները.
    9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: