Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ստուգման ժամկետները. 1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ հսկիչ գնում կատարելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո՝ անմիջապես: Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաև կատարված հսկիչ գնումների մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը քննիչի որոշման կամ դատական ակտի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ և քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո, ինչպես նաև ստուգմանն առնչվող փաստաթղթերը քննիչի որոշման կամ դատական ակտի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից. 3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում և միևնույն բնագավառում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ` 1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ. 2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ. 3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ: Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճաններից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ստուգում իրականացնող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնելու քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով. 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ` 1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը. 1.1) իրականացվում են ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ. 2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն` ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին, բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են). 3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ. 4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ. 5.2) բնապահպանական հարկով հարկման բազայի և (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ ընդերքօգտագործող այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան, ընդգրկված են հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում. 5.3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը ներկայացրել է համապատասխան գրություն. 6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում, կամ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ` տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության համաձայն. 6.1) իրականացվում են նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները. 7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն. 8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 9) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն մասի 1-9-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար: Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել. 4. Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում: Կրկնակի ստուգում անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |