Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 9 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ. 1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձաքննության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահպանության ժամկետների նշումով` արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկին համապատասխան. 2. Փորձաքննությամբ արժեքավորվում են պետական և համայնքային սեփականություն համարվող բոլոր փաստաթղթերը` ցանկացած նյութական կրիչի վրա. 3. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը սեփականատերերի համաձայնությամբ ընդգրկվում են արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումից հետո և ձևակերպվում են պետական և համայնքային արխիվների հետ սեփականատիրոջ կնքած պայմանագրով, որը նախատեսում է կողմերի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հաշվառման, պահպանության և օգտագործման համար. 4. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի` սեփականատերերի համաձայնությամբ փորձաքննությամբ արժեքավորումը փաստաթղթերի սեփականատերերի հետ իրականացնում են պետական կամ համայնքային արխիվները. 5. Փաստաթղթերի ոչնչացումն արգելվում է, եթե դրանք փորձաքննությամբ չեն արժեքավորվել: |