Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Պաշտպանության ոլորտում Անվտանգության խորհրդի լիազորությունները. 1. Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ 1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում. 2) հաստատում է՝ ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը, բ. ռազմական պլանավորման կանոնակարգը, գ. զինված ուժերի և այլ զորքերի զորանոցաբնակելի ֆոնդի զարգացման ծրագրերը, դ. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. 3) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը ներառում է՝ 1) պաշտպանության պլանի մտահղացումը. 2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը` ծավալման և զորահավաքային պլաններով. 3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը. 4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը. 5) Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը. 6) Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը. 7) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը: |